24.11.2024
Ռուսաստանն ԱՄՆ-ի ամենավտանգավոր հակառակորդն է. Պենտագոն
prev Նախորդ նորություն

ԱՄՆ-ում կասկածում են, որ Թուրքիան կգնի ՌԴ-ից Ս-400 համակարգեր

Իրականությանը չեն համապատասխանում հաղորդագրություններն այն մասին, թե Թուրքիայն Ռուսաստանից գնել է Ս-400 ՀՕՊ զենիթա-հրթիռային համակարկարգեր: Այս մասին հայտարարել է ԱՄՆ զինված ուժերի շտաբի պետերի միացյալ կոմիտեի նախագահ Ջոզեֆ Դանֆորդը՝ Ասպեն քաղաքում անվատանգության հարցերով համաժողովի ժամանակ: Ամերիկացի գենրալի ելույթի տեսանյութը տեղադրված է YouTube-ում:


Ինչպես հայտնում է РБК գործակալությունը, ԱՄՆ-ն մեծապես կարևորում է Թուրքիայի հետ հարաբերությունները: «Վերջին մեկ տարվա ընթացքում ես գերթե 12 անգամ այցելել եմ Թուրքիա», - պատմել է նա՝ ընդգծելով, որ Թուրքիայի հետ հարաբերությունները «կրիտիկական կարևորություն» ունեն, թեպետ երկու պետությունները տարաձայնություններ ունեն սիրիական հակամարտության հարցում: Չնայած Թուրքիայի վերապահումներին և բողոքներին, ԱՄՆ-ն իսլամիստների դեմ պայքարում աջակցում են քրդական ուժերին, ասել է նա:


Մեկբանանելով հաղորդագրություններն առ այն, որ Թուրքիան գնել է ռուսական արտադրության Ս-400 համակարգեր, Ջոզեֆ Դանֆորդը հայտարարել է, որ դրանք իրականությանը չեն համապատասխանում: «Դրա մասին տեղեկացրել էին ԶԼՄ-ները, բայց դա ճիշտ չէ: Նրանք չեն գնել Ս-400 համակարգեր», - ասել է նա միևնույն ժամանակ հավելելով, որ ռուսական ՀՕՊ համակարգերի հնարավոր վաճառքը Թուրքիային մտահոգում է ԱՄՆ-ին: «Դա մեզ համար անհանգաստության առիթ կլիներ, եթե այդ գործարքը տեղի ունենար, սակայն դա դեռևս տեղի չի ունեցել», - ասել է նա:


Հուլիսի 14-ին ամերիկյան հեղինակավոր «Բլումբերգ» գործակալությունը հայտնել է, որ Թուրքիան համաձայնվել է Ռուսաստանին վճարել 2,5 միլիարդ դոլար Ս-400 ՀՕՊ համակարգերի 4 դիվիզիոն ստանալու համար: Ըստ գործակալության՝ Թուրքիան Ռուսաստանից Ս-400 համակարգի առաջին 2 դիվիզիոն ստանալու է 2018-ի ընթացքում: Հաջորդ 2-ը արտադրվելու է Թուրքիայի տարածքում:


2016-ի հոկտեմբերից Թուրքիան բանակցում է Ռուսաստանի հետ՝ Ս-400 համակարգեր ստանալու շուրջ: Ընդ որում, կողմերը ևս քննարկում էին Ս-400 համատեղ արտադրության տեխնոլոգիաների հարցը: Թուրքիայի պաշտպանության նախարար Ֆիքրի Ըշըքը հայտարարել էր, որ կողմերը ավարտել են Ս-400 ԶՀՀ-ների վաճառքի համար տեխնիկական աշխատանքները, սակայն շարունակում են քննարկել ֆինանսական հարցերը:


Թուրք պաշտոնյան նաև հայտնել է, որ Ս-400-ի գնումը Թուրքիայի համար անհրաժեշտությունից դրդված քայլ է, քանի որ ՆԱՏՕ-ի անդամ երկրները չեն ցանկացել Թուրքիայի ՀՕՊ համակարգեր վաճառել իրենց ցանկացած պայմաններով:


Հիշեցնենք, որ մի քանի տարի է, ինչ Թուրքիան ցանկանում է միջին և մեծ հեռահարության ՀՕՊ համակարգեր ձեռք բերել: 2013-ին հայտարարված մրցույթում հաղթել էր չինական ընկերություն: Սակայն հետագայում ՆԱՏՕ-ի ճնշմամբ պայամանագիրը չեղարկվեց: ՆԱՏՕ-ի անդամ երկրները հրաժարվել են Թուրքիային ՀՕՊ համակարգեր վաճառել, ինչի պատճառն այն է, որ Թուրքիան պահանջում էր նաև համատեղ արտադրության տեխնոլոգիաներ:


Շաբաթներ առաջ հեղինակավոր Bloomberg–ը, վկայակոչելով թուրք պաշտոնյային, հայտնել էր, որ Թուրքիան համաձայնվել է Ռուսաստանին 2,5 մլրդ դոլար վճարել Ս–400 զենիթահրթիռային համալիներ գնելու համար։


Նրա խոսքով՝ նախնական պայմանավորվածության համաձայն՝ Թուրքիան Ս–400–ի 2 համալիր կստանա հաջորդ տարվա ընթացքում, որից հետո եւս 2 համալիր կարտադրվի հենց Թուրիքայում։ Օրեր անց ռուսաստանյան «Ռոստեխ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Սերգեյ Չեմեզովը հաստատեց, որ Թուրքիան և Ռուսաստանը ավարտել են Թուրքիային Ս-400 համակարգեր վաճառելու վերաբերյալ պայմանագրի տեխնիկական հարցերը, մնացել են միայն վարչական հարցերը: Մևնույն ժամանակ նա ընդգծեց, որ անհնար է Թուրքիայում Ս-400 ՀՕՊ համակարգերի արտադրություն սկսել: Ըստ նրա՝ դրա համար կպահանջվեն տասնյակ տարիներ:


Այս գործարքին անդրադարձել է նաև ԱՄՆ պաշտպանության նախարար Ջեյմս Մեթիսը՝ նշելով, որ Ռուսաստանից «C-400» զենիթահրթիռային համակարգներ ձեռք բերելը Թուրքիայի սուվերեն որոշումն է։ «Դա սուվերեն որոշում է»,-պատասխանել է Պենտագոնի ղեկավարը՝ պատասխանելով լրագրողի հարցին «արդյոք ԱՄՆ-ն հավանություն է տալիս նման գործողություններին»։ Միաժամանակ նա հայտարարել էր, որ հիմնական խնդիրն այն է, որ ռուսական և ՆԱՏՕ-ի համակարգերը ծրագրային անհամատեղելիություն ունեն։


Այս գործարքի վերաբերյալ Bloomberg-ը հետաքրիր դիտարկում է անում: «Հաշվի առնելով ՌԴ-ՆԱՏՕ լարված հարաբերությունները, Ռուսաստանի հետ ռազմական գործարքի կայացումը նշանակում է, որ Անկարան երես է թեքել Հյուսիսատլանդյան դաշինքից», - նշում են գործակալության փորձագետները: