Սենատում դեմոկրատների առաջնորդը կոչ է արել չմեղադրել ՌԴ-ին Քլինթոնի պարտության հարցում
ԱՄՆ սենատում դեմոկրատների առաջնորդ Չակ Շումերը հայտարարել է, որ նախագահական ընտրություններում Հիլարի Քինթոնի պարտության համար պետք չէ մեղադրել Ռուսաստանին կամ Հետաքննությունների դաշնային բյուրոյի նախկին տնօրեն Ջեյմս Կոմիին:
Ինչպես հայտնում է «Բի-բի-սի»-ն, պատճառը, ըստ Չակ Շումերի, սխալ կզամված նախընտրական ռազմավարությունն է եղել: «ԱՄՆ նախագահի նախկին թեկնածու Հիլարի Քլինթոնը պարտվել է ընտրություններում, քանի որ ընտրողները չեն իմացել, թե ինչ է նա «պաշտպանում»», - ասել է նա The Washington Post-ի հետ հարցազրույցում։
«Ի՞նչն այնպես չենք արել։ Մարդիկ չեն իմացել, թե մենք ինչ ենք պաշտպանում, մենք պարզապես դեմ էինք Թրամփին: Եվ նրանք մինչ օրս հավատում են դրան»,-ասել է նա։ Նրա խոսքով՝ դեմոկրատները չպետք է իրենց պարտության մեջ մեղադրեն Ռուսաստանին և Հետաքննությունների դաշնային բյուրոյի նախկին տնօրեն Ջեյմս Կոմիին, որովհետև իրենք անձամբ են մեղավոր դրանում։