Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ռեժիսոր Օլիվեր Սթոունի ֆիլմում տված հարցազրույցում, որը ցուցադրվել է Showtime հեռուստաալիքով, հայտարարել է, որ գիշերային մղձավանջներ չի ունենում: «Ո՛չ»,- երազում մղձավանջներ տեսնելու մասին հարցին այսպես է պատասխանում Պուտինը: «Կարծում եմ, որ սպորտից եւ զինվորական ծառայությունից է, իհարկե»,- Պուտինի խոսքերն է մեջբերում ՌԻԱ Նովոստին: