24.11.2024
Գերմանիային անհանգստացնում է ԱՄՆ-ի և Եվրոպայի միջև առևտրային պատերազմի հեռանկարը
prev Նախորդ նորություն

Թրամփը համաձայն է, որ Ռուսաստանը միջամտել է 2016 թվականի նախագահական ընտրություններին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համաձայն է, որ Ռուսաստանը միջամտել է 2016 թվականի նախագահական ընտրություններին: Այս մասին նա հայտարարել է Լեհաստան կատարած այցի ժամանակ Վարշավայում ունեցած ելույթում:

Միաժամանակ նա նշել է, որ «այլ երկրներ» կարող էին նույնն անել:

Թրամփը չի հստակեցրել, թե ո՞ր երկրները կարող էին միջամտել ԱՄՆ նախագահական ընտրություններին՝ նշելով, որ «ոչ ոք հստակ չգիտի»:


AP փոխանցմամբ՝ նա նաեւ կրկնել է իր հայտարարությունը, որ նախկին նախագահ Բարաք Օբաման գիտեր, որ Ռուսաստանը միջամտում է ընտրություններին, բայց մտածված «ոչինչ չարեց», քանի որ կարծում էր, որ ընտրություններում հաղթելու է դեմոկրատ Հիլարի Քլինթոնը: