24.11.2024
Թրամփը համաձայն է, որ Ռուսաստանը միջամտել է 2016 թվականի նախագահական ընտրություններին
prev Նախորդ նորություն

Եվրախորհրդարանը կոչ է արել չթողնել Թուրքիային ԵՄ

Եվրոպական խորհրդարանն այսօր 477 կողմ ձայնով ընդունել է Թուրքիայի՝ Եվրամիությանն անդամակցության շուրջ բանակցությունները կասեցնելու կոչ անող բանաձև, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։


Եվրոպական խորհրդարանի ընդունած բանաձևը կոչ է անում ԵՄ անդամ երկրներին ու Եվրահանձնաժողովին անհապաղ կասեցնել Թուրքիայի հետ բանակցությունները, եթե Թուրքիայում այս տարվա ապրիլի 16-ին տեղի ունեցած հանրաքվեով ընդունված սահմանադրական փոփոխություններն ուժի մեջ մտնեն առանց փոփոխությունների:


Նշենք, որ Անկարան Եվրամիությանն անդամակցության հայտ է ներկայացրել 1987 թվականին, իսկ ԵՄ մտնելու բանակցությունները սկսվել են միայն 2005 թվականին:


Քեթի Փիրիի ներկայացրած զեկույցում խոսվել է նաև նախօրեին Ստամբուլի կղզիներից մեկում թուրք իրավապաշտպանների զանգվածային ձերբակալության մասին: