21.04.2025
Եվրախորհրդարանը կոչ է արել չթողնել Թուրքիային ԵՄ
prev Նախորդ նորություն

ԵՀ-ն կիսում է Եվրախորհրդարանի մտահոգությունը Թուրքիայի կապակցությամբ

ԵՀ-ն կիսում է Թուրքիայի մասին բանաձեւում Եվրախորհրդարանի կողմից արտահայտված մտահոգություններից շատերը, այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է ԵՄ գործադիր կոլեգիայի ներկայացուցիչը, որը չի հայտնել իր անունը։

Եվրախորհրդարանը հուլիսի 6-ին Ստրասբուրգում լիագումար նստաշրջանի ժամանակ ընդունել է Թուրքիայի մասին բանաձեւ, որը ԵՄ երկրներին ու ԵՀ-ին կոչ է անում անհապաղ դադարեցնել Անկարայի հետ բանակցությունները՝ ԵՄ-ին անդամակցելու մասին, եթե Թուրքիայի իշխանությունները անհրաժեշտ փոփոխություններ չանեն սահմանադրական բարեփոխման մեջ։


Բանաձեւին, որը ռեկոմենդացիոն բնույթ ունի, կողմ է քվեարկել 477 պատգամավոր, դեմ՝ 64։
Թուրքիայի ԵՄ-ի հարցերով նախարար Օմեր Չելիկն էլ իր հերթին այդ բանաձեւն անվանել է միակողմանի ու քաղաքականացված։

Մերկելն ու Թրամփը մեկ ժամվա ընթացքում քննարկել են G20-ը, Ուկրաինան ու ԿԺԴՀ-ն
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` gov.am
21.04.2025
Երևանի և Բաքվի միջև շարունակվում է կարծիքների փոխանակումը սահմանազատման շուրջ. Գրիգորյան