24.11.2024
ՌԴ ԱԳՆ. Հայկական ազգանունով ՌԴ քաղաքացիները հետապնդվում են Ադրբեջանում
prev Նախորդ նորություն

Էրդողանը «ինքնասպանություն» է որակել թուրքերի առջեւ իր ելույթն արգելելու Բերլինի որոշումը

Գերմանիան ինքնասպանություն է գործում՝ արգելելով ելույթ ունենալ Գերմանիայում բնակվող թուրքերի առջեւ G20 գագաթնաժողովի ժամանակ։ Այս մասին հայտնել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը գերմանական Die Zeit պարբերականի գլխավոր խմբագրին տված հարցացրույցում։

Էրդողանի խոսքով Գերմանիան «պետք է ուղղի իր սխալները»։

Էրդողանը նաեւ արտահայտվել է Թուրքիայում ձերբակալված գերմանացի լրագրող Դենիզ Յուջելի առթիվ, որին Գերմանիան պահանջում է ազատ արձակել։

«Այն, որ Մերկելի համար բնական երեւույթ է ահաբեկչության մեջ կասկածվողին ազատ արձակելը՝ ինձ համար շատ շատ տարօրինակ է»,- նշել է նա։

Էրդողանը նաեւ շեշտել է, որ Գերմանիան ու Թուրքիան «պետք են իրար» ՆԱՏՕ-ում համատեղ անդամակցության, առեւտրային հարաբերությունների ու Գերմանիայում բնակվող 3 մլն թուրքերի պատճառով։

Պատասխանելով Անգելա Մերկելի հետ անձնական հարաբերությունների մասին հարցին՝ Թուրքիայի նախագահը հայտնել է, որ իրենք «խնդիրներ չունեն»։