28.03.2024
Քլինթոնը հայտարարել է նոր քաղաքական կազմակերպություն ստեղծելու մասին
16.05.2017
Քլինթոնը հայտարարել է նոր քաղաքական կազմակերպություն ստեղծելու մասին

Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի նախկին թեկնածու Հիլարի Քլինթոնը հայտարարել է նոր քաղաքական կազմակերպություն հիմնելու մասին, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը։Twitter-ի իր միկրոբլոգում նա գրել է, որ Onward Together («Միասին առաջ») շարժումը մարդկանց կոգեշնչի ներգրավվել ընտրություններին, կազմակերպել ընտրություններ, ինչպես նաեւ մասնակցել դրանց։ Քլինթոնը կարծում է, որ քաղաքացիների մասնակցությունն ամերիկյան ժողովրդավարության համար կենսական նշանակություն ունի եւ հիանում է նրանցով, ովքեր որոշել են կազմակերպությամբ ու ղեկավարությամբ զբաղվել։Նա նաեւ թվարկել է մի քանի կազմակերպությունների անուններ, որոնց կաջակցի Onward Togetherը՝ Emerge America-ն, որն օգնություն է ցուցաբերում կին քաղաքական գործիչներին, ռասսայական փոքրամասնությունների շահերը պաշտպանող Color of Change-ը, ինչպես նաեւ երիտասարդկան Run for Something շարժումը։«Այս տարին այնպիսին չէր, ինչպիսին պատկերացնում էի։ Բայց ես գիտեմ, թե ինչի համար եմ շարունակում պայքարել՝ ավելի բարի, մեծահոգի եւ տարբեր մարդկանց համար բաց Ամերիկայի համար», - եզրափակել է Քլինթոնը։

Նորություններ գործընկերներից