Իսպանիայի Սուեկա քաղաքը պաշտոնապես ճանաչեց և դատապարտեց Հայոց ցեղասպանությունը: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի դեսպանությունը։ Մայիսի 3-ին Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչել էր Կույերա քաղաքը, իսկ ապրիլի 28-ին` իսպանական Վիյենա քաղաքը։ Նշենք, որ իսպանական քաղաքները բավականին ակտիվ են Հայոց Ցեղասպանության ճանաչման գործընթացում: Այդպես, վերջին տարիներին ոճրագործությունը ճանաչել և դատապարտել են մի շարք քաղաքներ՝ Բետերան, Բուրխասոտը, Նավարե ինքնավար համայնքի խորհրդարանը, Բասկերի երկիրը, Կատալոնիան, Բալեարիկ կղզիները և այլն: