24.11.2024
Իսրայելում ստեղծել են դրոնը խոցող լազեր
prev Նախորդ նորություն

Երբ հաստատի Պետդուման. Ռուսաստանը կների Ղրղզստանի 240 մլն դոլարի պարտքը

Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաեւի Մոսկվա կատարած այցի եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների արդյունքում կողմերը պայմանավորվել են չեղարկել Ղրղզստանի պարտքը եւ զարգացնել ռազմա-քաղաքական կապերը:


Ինչպես հայտնում է РБК գործակալությունը, Կրեմլում հունիսի 20-ին տեղի է ունեցել Աթամբաեւի եւ Պուտինի հանդիպումը, որի արդյունքում կողմերը կնքել են ութ համաձայնագիր: Երկու պետությունների ֆինանսների նախարարները ստորագրել են միջկառավարական համաձայնագրին կից արձանագրություն, որով չեղարկվել է ՌԴ-ից հանդեպ Ղրղզստանի 240 մլն դոլարի պարտքը:


Խոսքը վարկային միջոցների մասին էր, որ Ռուսաստանը տրամադրել էր Ղրղզստանին 2012 թ.-ին:


«Ղրղզական կողմից կար դիմում, որպեսզի չեղարկվի: Մենք ընդառաջեցինք այդ դիմումը, եւ այսօր ստորագրեցինք 240 մլն դոլար պարտքի չեղարկման համաձայնագիր»,- ասել է ՌԴ ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը՝ հավելելով, որ համաձայնագիրը դեռեւս պետք է հաստատի Պետդուման:


Ավելի վաղ, Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը հավանություն է տվել Ռուսաստանի հանդեպ Ղրղզստանի ունեցած 240 մլն դոլարի պարտքի մարման արձանագրության նախագծին:


Պարտքի դուրս գրումը Ռուսաստանի կողմից իրականացվում է Ղրղզստանի Հանրապետության զարգացման համար տրամադրվող պաշտոնական օգնության շրջանակներում: