24.11.2024
Երբ հաստատի Պետդուման. Ռուսաստանը կների Ղրղզստանի 240 մլն դոլարի պարտքը
prev Նախորդ նորություն

Լավրով․ ԱՄՆ նոր պատժամիջոցները վատացնում են Պուտին-Թրամփ հնարավոր հանդիպումների մթնոլորտը

Ռուսաստանի դեմ ԱՄՆ նոր պատժամիջոցները վատացնում են ԱՄՆ-ի ու Ռուսաստանի նախագահներ Դոնալդ Թրամփի ու Վլադիմիր Պուտինի հնարավոր հանդիպումների մթնոլորտը։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ նշելով, որ պատժամիջոցները ընդունվել են «անտեղի»։

Լավրովի խոսքով, Ուկրաինայի իրավիճակի հետ կապված Վաշինգտոնի պատճառաբանությունը «ժպիտ է առաջացնում»։ «Ափսոսանքից բացի ոչինչ արտահայտել չեմ կարող մեր ամերիկացի գործընկերների ռուսատյացության կապակցությամբ։ Այն անցնում է բոլոր սահմանները»,- ասել է նա։

Ավելի վաղ հայտնել էին, որ ԱՄՆ կառավարությունը նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի ու Ուկրաինայի 38 մասնավոր անձանց ու ընկերությունների հանդեպ՝ Ուկրաինայում Ռուսաստանի քաղաքականության պատճառով։