24.11.2024
Լավրով․ ԱՄՆ նոր պատժամիջոցները վատացնում են Պուտին-Թրամփ հնարավոր հանդիպումների մթնոլորտը
prev Նախորդ նորություն

Եվրախորհրդարանը խնդրում է ԵՄ-ին կասեցնել Թուրքիայի անդամակցության շուրջ բանակցությունները

Եվրախորհրդարանի արտաքին գործերի կոմիտեն կոչ է անում Եվրահանձնաժողովին և Եվրամիության անդամ երկրներին պաշտոնապես կասեցնել կազմակերպությանը Թուրքիայի անդամակցության շուրջ բանակցությունները: Այդ մասին ասվում է Թուրքիայի վերաբերյալ Եվրախորհրդարանի ամենամյա զեկույցում:

«Հաշվի առնելով Թուրքիայում հանրաքվեի արդյունքներն ու նախագահի լիազորությունների ընդլայնումը՝ Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների կոմիտեն կոչ է անում անհապաղ պաշտոնապես կասեցնել Թուրքիայի անդամակցության շուրջ բանակցությունները, եթե սահմանադրական փոփոխությունների փաթեթն ընդունվի առանց փոփոխության»,- ասվում է փաստաթղթում:

Պարզաբանվում է, որ կոմիտեի անդամները գործնականում միաձայն են քվեարկել բանաձևի նախագծի համար: Ակնկալվում է, որ փաստաթուղթը ԵԽ ամբողջ կազմի քվեարկությանը կդրվի հուլիսյան ընդլայնված նստաշրջանում, հայտնում է ՏԱՍՍ-ը: