Ֆրանսիայի խորհրդարան առաջին անգամ երեք ֆրանսահայ է ընտրվել
Այսօր ավելի քան կես միլիոնանոց ֆրանսահայ համայնքի պատմության մեջ նոր և մեծ էջ բացվեց։ Այս մասին իֆ Facebook-ի էջում գրում է ֆրանսահայ հասարակական գործիչ Արմեն Ավագյանը:
"Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի "Առաջ, Հանրապետություն" կուսակցությունից թվով միանգամից 3 ֆրանսահայեր պատմության մեջ առաջին անգամ պատգամավոր ընտրվեցին Ֆրանսիայի Ազգային Ժողովում։
Նրանք են. Ժակ Մարիլոսյան ՝ Փարիզից, Դանիել Կազարյան ՝ Լիոնից, 30-ամյա Գիյոմ Կասբարյանը ՝ Շարտր քաղաքից։ Եվս մեկ պատգամավոր՝ Նադյա Եսայանը, որի ամուսինն է հայազգի, ևս ընտրվել է Վիերզոն քաղաքից"։
Հիշեցնենք, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մաքրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունը հաղթել է Ազգային ժողովի ընտրություններում։ Կուսակցութան ներկայացուցիչները ստացել են ստորին պալատի 577 տեղերից 308-ը, և ևս 42 մանդատ բաժին կհասնի դաշնակից «MoDem» կուսակցությանը։