24.11.2024
Ֆրանսիայի խորհրդարան առաջին անգամ երեք ֆրանսահայ է ընտրվել
prev Նախորդ նորություն

«Այլընտրանք Գերմանիայի համար». Ղրիմը ռուսական տարածք է

«Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության ղեկավարի տեղակալ Ալեքսանդր Գաուլանդ կոչ է արել չեղարկել ՌԴ–ի դեմ պատժամիջոցներն ու հասկանալ ՌԴ–ի նախագահ Վլադիմիր Պուտինի քաղաքականությունը, փոխանցում է Die Welt–ը։

Նա նշել է, որ պատժամիջոցները միշտ էլ սխալ ճանապարհն են քաղաքական իմաստով և դրանք չեն կարող վերադարձնել Ղրիմը։ Ըստ նրա, Ղրիմը միշտ էլ ռուսական հող է եղել և այն չի կարող վերադարձվել Ուկրաինային։

Նրա խոսքով, պետք է հասկանալ Պուտինի քաղաքականությունը` դեպի Արևելք ՆԱՏՕ–ի ծավալվելու հետ կապված։

«Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությունը շանսեր ունեն անցնել Բունդեսթագ`սեպտեմբերի 24–ին կայանալիք ընտրություններում և ստանալ 9% ձայն։