ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՆԱՏՕ-ն անվանել է ԱՄՆ-ի արտաքին քաղաքական գործիքը, որում չկան դաշնակիցներ: «Այն ԱՄՆ-ի գործիքն է, որտեղ կան վասալներ, ոչ թե դաշնակիցներ», - հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինn ամերիկացի լրագրող Օլիվեր Ստոունին տված հարցազրույցում: Ինչպես հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը, Պուտինը նշել է, որ երբ ինչ-որ պետություն դառնում է ՆԱՏՕ-ի անդամ, նրա համար մեծապես դժվարանում է դիմադրել այդ կառույցի առաջնորդ ԱՄՆ-ին։ «Եվ այդ երկրում հեշտությմաբ կարող են հայտնվել թե հակահրթիռային պաշտպանության համակարգեր, թե նոր բազաներ, թե նոր հարվածային համալիրներ։ Մենք այդ կապակցությամբ բնականաբար ձեռնարկենք հակաքայլեր, ինչն էլ ավելի կլարի իրավիճակը»,- նշել է Պուտինը։ ՌԴ նախագահը նաեւ բացատրել է ՆԱՏՕ-ի ընդլայնման վերաբերյալ պաշտոնական Մոսկվայի սուր արձագանքի պատճառները: «Մենք այդքան սուր ենք արձագանքում ՆԱՏՕ-ի ընդլայնմանը, քանի որ հասկանում ենք դրա արժեքների բացակայությունն ու մեզ համար այդ կազմակերպության վտանգը։ Բայց մեզ ամենից շատ մտահոգում է որոշումների ընդունման պրակտիկան»,- նշել է Վալդիմիր Պուտինը: