24.04.2025
Բաքուն ու Մինսկը պայմանավորվել են աջակցել միմյանց ԵԱՀԿ ԽՎ ամառային նստաշրջանում
prev Նախորդ նորություն

Ռուսաստանը 2016-ին սպառազինություն է մատակարարել 50 երկիր

2016 թվականին Ռուսաստանը սպառազինություն է մատակարարել 50 երկիր: Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, այս մասին հայտարարել է «Рособоронэкспорт» ընկերության գլխավոր տնօրեն Ալեքսանդր Միխեևը:  


Նրա խոսքով, ռուսական խոշոր ընկերությունը ամեն օր օտարերկրյա գործընկերների հետ ստորագրում է երկու-երեք պայմանագրային փաստաթուղթ և նման ակտիվ գործունեության արդյունքում 2016 թվականին ընկերությունը ռուսական սպառազինություն ու ռազմական տեխնիկա է մատակարարել ավելի քան 50 երկիր: Այդ գործարքների ընդհանուր արժեքը կազմել է ավելի քան 13 մլրդ դոլար:


Միխեևը հիշեցրել է, որ ընկերությունների պատվերների ընդհանուր քսակը կազմում է շուրջ 45 մլրդ դոլար, իսկ Ռուսաստանը կատարում է շուրջ 5 հազար միջազգային պայմանագրեր ռազմա-տեխնիկական համագործակցության ոլորտում:

Հայաստանն 95-րդն է Global Firepower-ի «Ռազմական հզորության գլոբալ ինդեքսում»
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` mir24.tv
23.04.2025
Հայաստանը կքննարկի Ադրբեջանում կայանալիք ԱՊՀ երրորդ խաղերին մասնակցելու հրավերը. նախարար