24.11.2024
Պեդրո Ագրամունտը հեռացվել է ԵԽԽՎ-ում ԵԺԿ քաղաքական խմբից. Արփինե Հովհաննիսյան
prev Նախորդ նորություն

Բաքուն ու Մինսկը պայմանավորվել են աջակցել միմյանց ԵԱՀԿ ԽՎ ամառային նստաշրջանում

Բելառուսն ու Ադրբեջանը պայմանավորվածություն են ձեռք բերել միմյանց աջակցել ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի 26-րդ նստաշրջանի օրակարգի բոլոր հարցերում: ԲԵԼՏԱ-ի հաղորդմամբ, այս հարցը քննարկվել է Բելառուսի ներկայացուցիչների պալատի փոխխոսնակ Բոլեսլավ Պիրշտուկի և Բելառուսում Ադրբեջանի դեսպան Լատիֆ Գանդիլովի հանդիպմանը:


Պիրշտուկւ վստահություն է հայտնել, որ փոխգործակցությունը որակական նոր մակարդակ դուրս կգա: Հանդիպմանը նաև քննարկվել են երկու երկրների փոխգործակցության եզրերը միջազգային կազմակերպություններում, որտեղ Մինսկն ու Բաքուն մշտապես միմյանց աջակցել են: Նախանշվել է հուլիսի 5-9-ը Մինսկում կայանալիք ԵԱՀԿ ԽՎ ամառային նստաշրջանում համատեղ աշխատանքի ուղիները. զրուցակիցները պայմանավորվել են փոխհամաձայնեցված աջակցություն ցուցաբերել ամառային նստաշրջանի օրակարգի քննարկման ժամանակ:


Նշվում է, որ նստաշրջանը նվիրված է տարածաշրջանի խաղաղության և բարգավաճման համար փոխադարձ վստահության և համագործակցության ամրապնդմանը: Քննարկվելու է նաև ահաբեկչության սպառնալիքը, կիբերանվտանգությանը, երկարամյա հակամարտություններին, միգրացիային նվիրված հարցեր: