24.11.2024
Ռուսաստանը 2016-ին սպառազինություն է մատակարարել 50 երկիր
prev Նախորդ նորություն

Հայաստանն 95-րդն է Global Firepower-ի «Ռազմական հզորության գլոբալ ինդեքսում»

Global Firepower միջազգային վերլուծական կենտրոնի «Ռազմական հզորության գլոբալ ինդեքս-2017»-ում Հայաստանը 132 երկրների շարքում զբաղեցրել է 95-րդ տեղը: Վարկանշային ցանկում Ադրբեջանը զբաղեցրել է 59-րդ տեղը, Վրաստանը՝ 80-րդ տեղը, իսկ Իրանը՝ 20-րդ տեղը:


Tert.am-ի հաղորդմամբ, ցանկում առաջատարն ԱՄՆ-ն է, նրան հետևում է Ռուսաստանը, այնուհետև՝ Չինաստանը: Չորրորդից ութերորդ տեղերը զբաղեցրել են Հնդկաստանը, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, Ճապոնիան և Թուրքիան:


Global Firepower կենտրոնի վարկանշային ցանկը կազմվում է 50 գործոնի հիման վրա՝ հիմնվելով ցամաքում, օդում և ջրում երկրի պոտենցիալ ռազմական հնարավորությունների վրա: Կենտրոնը վերլուծական տվյալներ է ներկայացրել 2006 թվականից ի վեր: Վարկանշային ցանկը կազմելիս հաշվի են առնվում ռեսուրսների, ֆինանսների և աշխարհագրության հետ կապված հնարավորությունները:


Վարկանշային մեթոդաբանությունը չի հիմնվում մի երկրին հասանելի զինատեսակի ընդհանուր քանակի վրա, այլ փոխարենը կենտրոնանում է զինատեսակների բազմազանության վրա: Բացի այդ, հաշվի է առնվում նաև մարդկային ուժը. մեծ բնակչությամբ երկրներն ավելի առաջատար դիրքերում են սովորաբար հայտնվում: