10.06.2025
Հայաստանն 95-րդն է Global Firepower-ի «Ռազմական հզորության գլոբալ ինդեքսում»
prev Նախորդ նորություն

Սերժ Սարգսյանի և Դոնալդ Թրամփի հանդիպումը կարող է տեղի ունենալ մոտ ապագայում

Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի և Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպումը կարող է տեղի ունենալ մոտ ապագայում: The Armenian Weekly-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացրել է ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Գրիգոր Հովհաննիսյանը:


Նրա խոսքով, երկու կողմի դիվանագետներն աշխատում են հանդիպում կազմակերպելու ուղղությամբ:


«Մենք պետք է այդ հանդիպումը կազմակերպենք հատկապես հիմա, երբ Հայաստանը գտնվում է խորհրդարանական հանրապետություն դառնալու անցումային փուլում: Նախ մենք հանդիպում կկազմակերպենք արտգործնախարարների մակարդակով, այնուհետև կկազմակերպենք նախագահների հանդիպումը», - ասել է դեսպան Հովհաննիսյանը:


Ինչպես նշվում է, արտգործնախարարների հանդիպման համար դեռևս ամսաթիվ չի մշակվել:

Բեռլինը հարմար չի համարում Էրդողանի հանդիպումը Գերմանիայի թուրքերի հետ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` Sputnik
09.06.2025
Հայաստան–Իրան նոր էլեկտրահաղորդման գիծը կգործարկվի 2026-ին՝ եռապատկելով հոսքը