24.11.2024
Սերժ Սարգսյանի և Դոնալդ Թրամփի հանդիպումը կարող է տեղի ունենալ մոտ ապագայում
prev Նախորդ նորություն

Բեռլինը հարմար չի համարում Էրդողանի հանդիպումը Գերմանիայի թուրքերի հետ

Գերմանիայի կառավարությունը հարմար չի համարում հուլիսի 7-8-ին Համբուրգում նախանշված G20-ի գագաթնաժողովի շրջանակներից դուրս Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրապարակային ելույթները: Reuters-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Գերմանիայի ԱԳ նախարար Զիգմար Գաբրիելը:

Նա նշել է, որ Անկարան պաշտոնապես դիմել է Բեռլինին՝ խնդրելով նախագահ Էրդողանին թույլ տալ ելույթ ունենալ Գերմանիայի թուրքերի առջեւ, չնայած Գաբրիելը Թուրքիայի իշխանություններին խորհուրդ է տվել նման խնդրանքով չդիմել:

Գերմանացի պաշտոնյան նշել է, որ Բեռլինը չի ցանկանում, որ Անկարան ջուր պղտորի Գերմանիայի թուրքերի շրջանում: