24.11.2024
Բեռլինը հարմար չի համարում Էրդողանի հանդիպումը Գերմանիայի թուրքերի հետ
prev Նախորդ նորություն

Շոտլանդիայի խորհրդարանում Խոջալուի դեպքերը միակողմանի ներկայացնող բանաձև է շրջանառվում

ՀՀ ԱԺ պատգամավոր, Լուսավոր Հայաստան Կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը, որը բրիտանական ԱԳՆ հրավերով գտնվում է Մեծ Բրիտանիայում, հունիսի 29-ին շոտլանդական խորհրդարանում  հանդիպել է Շոտլանդիայի Կառավարության արտաքին հարաբերությունների և Եվրոպայի հարցերով նախարար Ալասդաիր Ալլանին, որին ներկայացրել է մեր մտահագությունն առ այն, որ շոտլանդական խորհրդարանում արդեն երկրորդ տարին է Խոջալիի դեպքերի վերաբերյալ 24, իսկ հետո՝ 25-ամյակը նշող բանաձև է շրջանառվում, որում անաչառ կերպով արտացոլված չէ Արցախյան հակամարտության խնդրի էությունը և դա միակողմանի, իրականությանը չհամապատասխանող տեղեկություններով փաստաթուղթ է։


Նախարարը հավաստիացրել է, որ նման բանաձևերի նախագծերը որևէ կերպ չեն արտացոլում Շոտլանդիայի կառավարության տեսակետները, և շոտլանդական օրենսդրության համաձայն յուրաքանչյուր պատգամավոր կարող է նմանատիպ նախագծով հանդես գալ, որն անգամ քննարկման չի դրվում։ Էդմոն Մարուքյանը երկայացրել է նաև, որ Ադրբեջանը նմանատիպ տեղեկությունները «վաճառում» է իր բնակչությանը՝ ներքին շահարկման նպատակով։


Էդմոն Մարուքյանն առաջարկել է համագործակցություն Հայաստան-Մեծ Բրիտանիա խորհրդարանական բարեկամական խմբի շրջանակներում, որի արդյունքում կկարողանանք լրացնել հայկական հարցերի վերաբերյալ տեղեկատվական բացը և կանխել ադրբեջանական միակողմանի և իրականությանը չհամապատասխանող նախաձեռնությունները։