24.11.2024
Շոտլանդիայի խորհրդարանում Խոջալուի դեպքերը միակողմանի ներկայացնող բանաձև է շրջանառվում
prev Նախորդ նորություն

Փարիզում մզկիթի մոտ հավատացյալներին վրաերթի ենթարկելու փորձ կատարած տղամարդը հայ է

Նախօրեին երեկոյան Փարիզի արվարձաններից մեկի մզկիթի մոտ տղամարդը ավտոմեքենայով փորձ է կատարել վրաերթի ենթարկել հավատացյալների: Parisien-ի փոխանցմամբ, միջադեպի արդյունքում տուժածներ չկան, հայտնի է, որ վարորդը ազգությամբ հայ է: 


Տղամարդը հայտարարել է, որ պատրաստվում էր վրեժխնդիր լինել «Բատակլան» ու Ելիսեյան դաշտերի համար: 


Ավտոմեքենան բախվել է պատին, վարորդը բերման է ենթարկվել:


Նշվում է, որ նա չի եղել ալկոհոլի կամ թմրանյութերի ազդեցության տակ:  ՌԻԱ Նովոստին հիշեցնում է, որ 2015 թվականի նոյեմբերի 13-ին Փարիզում մի շարք ահաբեկչություններ տեղի ունեցան: Հրաձգություն էր տեղի ունեցել ռեստորաններից մեկում, երեք պայթյուն էր եղել «Ստադ դը Ֆրանս» մարզադաշտի մոտ: Բացի այս, «Բատակլան» թատրոնում ռոք համերգի ժամանակ պատանդներ էին վերցվել: Զոհվել էր 130 մարդ: