24.04.2025
ԵԱՀԿ անվտանգության համաժողովում քննարկվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը
prev Նախորդ նորություն

Գերմանացի խորհրդարանականներին զգուշացրել են Թուրքիայի կողմից հավանական լրտեսության մասին

Գերմանիայի ոստիկանությունը խորհրդարանականներին զգուշացրել է, որ նրանց կարող է լրտեսել թուրքական հետախուզությունը։ Այս մասին հաղորդում է Reuters-ը։

«Գերմանիայի քրեական ոստիկանության դաշնային գերատեսչությունը վերջին շաբաթների ընթացքում խորհրդարանի մի քանի անդամների հետ, այսպես կոչված, «քննարկումներ է իրականացրել՝ կապված անվտանգության հարցերի հետ»,-հաղորդել է գերմանական Die Welt պարբերականը։

«Նշվում է, որ քննարկումները վերաբերել են են թուրքական հետախուզության հնարավոր լրտեսությանը եւ թուրք ազգայնականների կողմից ստեղծված անվտանգության սպառնալիքներին»,-ասվում է պարբերականում։

Գերմանիայի ոստիկանությունը տեղեկությունը չի մեկնաբանել։

Պեդրո Ագրամունտը հեռացվել է ԵԽԽՎ-ում ԵԺԿ քաղաքական խմբից. Արփինե Հովհաննիսյան
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` mir24.tv
23.04.2025
Հայաստանը կքննարկի Ադրբեջանում կայանալիք ԱՊՀ երրորդ խաղերին մասնակցելու հրավերը. նախարար