Թրամփը Սիրիայում բախվել է Իրանի ու ՌԴ–ի «կարմիր գծերին»
Վերջին հինգ շաբաթվա ընթացքում ամերիկյան զորքերը Սիրիայում առնվազն չորս անգամ հարվածել են Բաշար Ասադի ռեժիմին և նրա դաշնակիցներին, փոխանցում է Foreign Policy–ն։
Սիրիան արագորեն գլորվում է դեպի համընդհանուր քաոս։ Մեծ է տարածաշրջանային գերտերությունների միջև հակասությունների աճի հավանականությունը`ռուսների, ամերիկացիների և նրանց կլիենտների շահերը անհամատեղելի են։
Հոդվածում նշվում է, որ ռուսները հետաքրքրություն չունեն պաշտպանելու Իրանի շահերն արևելքում, սակայն Պուտինը պատճառներ չունի զսպելու իր դաշնակիցներին։ Մոսկվան ու Թեհրանը կարծում են, որ ԱՄՆ–ի շահերը տարածաշրջանում սահմանափակ են և Վաշինգտոնը ռիսկի չի գնա և չի խախտի այլ խաղացողների կողմից սահմանված կարմիր գծերը։
Թրամփը միայն կարող է համաձայնվել այն նոր իրականության հետ, որը ՌԴ–ն սահմանել է օդում, իսկ Իրանը`ցամաքում։