22.02.2026
ԵԱՀԿ անվտանգության համաժողովում քննարկվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը
27.06.2017
ԵԱՀԿ անվտանգության համաժողովում քննարկվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը

Վիեննայում այսօր բացվել է ԵԱՀԿ անվտանգության հարցերով ամենամյա համաժողովը, որը կազմակերպում է ԵԱՀԿ գործող նախագահությունը: Ղարաբաղյան և ուկրաինական հակամարտությունները լինելու են հանդիպման ուշադրության կենտրոնում: Այս մասին, հղում անելով commonspace.eu կայքին, գրում է tert.am-ը: Համաժողովը, որին մասնակցում են բարձրաստիճան դիվանագետներ և փորձագետներ, բացել է Ավստրիայի արտգործնախարար Սեբաստիան Կուրցը: Համաժողովի մասնակիցները քննարկում են ԵԱՀԿ տարածքում անվտանգության մարտահրավերները: Առավոտյան տեղի ունեցած քննարկումների ընթացքում շատ բանախոսներ խոսել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ առկա վտանգների մասին: Համաժողովին մասնակցում են նաև Հայաստանի և Ադրբեջանի պատվիրակությունները։ Կայքը նշում է, որ Լեռնային Ղարաբաղի հարցին անդրադարձել են փաստացիորեն առավոտյան բացման նիստի ընթացքում ելույթ ունեցած բոլոր պատվիրակությունները: Մասնակից պետությունները և միջազգային կազմակերպությունները վերահաստատել են իրենց աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին: