24.11.2024
Le Figaro. G20–ին Պուտինը Թրամփի նկատմամբ լինելու է ավելի շահավետ դիրքերում
prev Նախորդ նորություն

ԱՄՆ-ի հետ հարաբերությունների կարգավորման շանս կա. Պուտինը՝ Թրամփի հետ հանդիպման մասին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Համբուրգում G20-ի գագաթաժողովի արդյունքում կայացած մամուլի ասուլիսին հայտարարեց, որ իր կարծիքով հանդիպման ժամանակ Դոնալդ Թրամփն ընդունել է Մոսկվայի՝ ԱՄՆ նախագահական ընդտրություններին չխառնվելու վերաբերյալ վստահեցումները, և այժմ հնարավորություն է առաջացել դուրս բերել ԱՄՆ-ՌԴ հարաբերությունները ներկա ճգնաժամային վիճակից:


«Մեր դիրքորոշումը լավ հայտնի է, և ես այն շարադրեցի, որ ոչ մի հիմք չկա կարծելու, որ Ռուսաստանը խառնվել է ԱՄՆ ընտրական գործընթացին», - ասել է Պուտինը և հայտնել, որ հանդիպման ժամանակ Թրամփը «շատ հարցեր էր տալիս» այդ թեմայի վերաբերյալ՝ «նրան իսկապես հետաքրքրում էին որոշ մանրամասներ»: «Ես որքան կարողացա պատասխանեցի այդ հարցերին, և ինձ թվում է նա ընդունեց այդ պատասխանները», - ասաց նա՝ հավելելով, որ պետք է ԱՄՆ նախագահին հարցնել՝ թե ինչպես է վերաբերում Պուտինի բացատրություններին:


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Համբուրգում G20-ի գագաթաժողովի շրջանականերում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումը որակել էր մեկ բառով՝ «ցնցող»:


Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը, պատմելով նախագահների հանդիպման մասին, փոքիր ինչ այլ կերպ էր ներկայացրել Ռուսաստանի կիբերհարձակումների մասին երկու երկրների ղեկավարների զրույցի որոշակի դրվագները: «Հանդիպմանն ԱՄՆ նախագահը շատ հարցեր ուղղեց Ռուսաստանի ղեկավարին ընտրություններին խառնվելու վերաբերյալ, և Պուտինը ամեն ինչ հերքեց», - ասել էր նա:


Խոսքելով նույն թեմայի մասին ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը սակայն նշել էր, որ Թրամփն «ընդունել» էր Պուտինի վստահեցումները, որ Ռուսաստանը ոչ մի հաքերային հարձակում չի կազմակերպել ԱՄն նախագահական ընտրությունների ժամանակ:


Բացի ԱՄՆ նախագահական ընտրություներին խառնվելու թեմայից, երկու գերտերությունների ղեկավարները քննարկել են նաև Սիրիական հակամարտության, ուկրաինական ճգնաժամին և ԱՄՆ-ՌԴ հարաբերություններին վերաբերող հարցեր: ՌԴ նախագահ Վալդիմիր Պուտինը հույս է հայտնել, որ այժմ հնարավորություն է առաջացել դուրս բերել ԱՄՆ-ՌԴ հարաբերությունները ներկա ճգնաժամային վիճակից: «Կարծում եմ դրա համար որոշակի նախադրյալներ ստեղծված են», - ասել է նա՝ հավելելով, որ նման ենթադրություններ նա կատարում է՝ ելնելով Թրամփի հետ քննարկումների բնույթից: