Le Figaro. G20–ին Պուտինը Թրամփի նկատմամբ լինելու է ավելի շահավետ դիրքերում
Եթե Թրամփն ոչնչի չհասնի ՌԴ–ի հետ բանակցություններում, բոլորը չարախնդալու են նրա բանակցողի տաղանդի վրա, ինչի մասին այդքան խոսվում էր։ Իսկ եթե հակառակը փոխզիջում գտնվի, ապա նրան մեղադրելու են ԱՄՆ–ի շահերը դավաճանելու մեջ։ Այդ մասին հայտարարել է ԱՄՆ–ի հետազոտություններրի հիմնադրամի տնօրեն Յուրի Ռոգուլևը, փոխանցում է Le Figaro–ն։
ՌԴ–ի նախագահը, ով 17–ամյա փոձ ունի և ամուր իշխանություն ունի բանակցելու է ամերիկացի նախագահի հետ, ով նորեկ է դիվանագիտության մեջ`ով քննադատվում է Կրեմլի հետ մերձենալու իր ցանկությունների համար։
Ռուսաստանցի փորձագետները նշում են, որ Թրամփ–Պուտին հանդիպումից չպետք է մեծ ակնկալիքներ ունենալ` սիրիական թեման Մոսկվայի համար լինելու է առանցքային ու մեծ հույսեր է արթնացնում`ի տարբերություն ուկրաինական և հյուսիսկորեական դոսյեների։
Թրամփի կողմից Կիևի հարցում ցանկացած փոխզիջում բուռն քննադատության է ենթարկվելու Սենատի կողմից։