24.11.2024
Փորձագետներ. Թուրքիայի` ԵՄ–ին անդամակցելու դեմ բանաձևը օրինաչափ քաղաքական ժեստ էր
prev Նախորդ նորություն

Մոսկվան G20-ի երկրներին ահաբեկչության դեմ պայքարում ջանքերը միավորելու կոչ կանի. Պուտին

Մոսկվան G20-ի երկրներին ահաբեկչության դեմ պայքարում ջանքերն ավելի սերտ միավորելու կոչ կանի: Չինաստանի, Հնդկաստանի, Բրազիլիայի եւ Հարավային Աֆրիկայի առաջնորդների հետ հանդիպումից հետո հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, գրում է AP-ն:

Նրա խոսքով՝ Ռուսաստանը կոչ կանի «համատեղ ուժերով վերացնել քաղաքական, տնտեսական, սոցիալական եւ գաղափարական պայմանները», որոնք նպաստում են ահաբեկչության տարածմանը:


Պուտինը հավելել է, որ «ոչ մի ժողովուրդ չի կարող այդ չարիքն ինքնուրույն հաղթահարել եւ անհրաժեշտ պաշտպանություն ապահովել իր քաղաքացիներին»: