24.11.2024
Կիպրոսի շուրջ բանակցություններն ապարդյուն են ավարտվել Թուրքիայի դիրքորոշման պատճառով
prev Նախորդ նորություն

Փորձագետներ. Թուրքիայի` ԵՄ–ին անդամակցելու դեմ բանաձևը օրինաչափ քաղաքական ժեստ էր

Ռուսաստանցի արևելագետ Իլշատ Սաետովի կարծիքով, ԵՄ–ի բանաձևը` Թուրքիա–ԵՄ անդամակցության շուրջ չստացված բանակցությունների տրամաբանական շարունակությունն է։

Նա նշել է, որ սկզբում բանակցություններն ընթանում են բավականին դրական, սակայն ԵՄ–ը չհամարձակվեց Թուրքիային ընդունել իր շարքերը։

Ըստ նրա, Էրդողանը սկսեց վարել սեփական քաղաքականությունն ու ձգտել բռնապետության։ Թուրքիան սկսեց աստիճանաբար հետ կանգնել Կոպենհագենյան չափանիշներից, որինց այդքան ձգտում էր, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

ՌԴ ԳԱԱ Եվրոպայի ինստիտուտի փորձագետ Լյուդմիլա Բաբինինան հայտարարել է, որ բանաձևի ընդունումը` ազդեցիկ քաղաքական ժեստ էր, սակայն շատ օրինաչափ։

Նրա խոսքով, Թուրքիայում հեղաշրջման փորձի ճնշումից և հանրաքվեի անցկացումից հետո եվրոպական քաղաքական գործիչները քննադատությամբ էին հանդես եկել Թուրքիայի հասցեին`մարդու իրավունքների խախտման, ժողովրդավարության և այլ պատճառներով։

Նա նշել է, որ Թուրքիան արդեն չի ձգտում ԵՄ այնպես, ինչպես դա առկա էր տաս տարի առաջ։ Այս ընթացքում տեղի է ունեցել արաբական գարունը`փոխվել է իրավիճակը թե Մերձավոր Արևելքում, թե Թուրքիայի ներսում։


Նախօրեին ԵՄ–ի խորհրդարանը բանաձև էր ընդունել, որով կոչ է արվում ԵՄ–ի երկրների ու ԵՄ հանձնաժողովին դադարեցնել Անկարայի`ԵՄ–ին անդամակցության շուրջ բանակցությունները։