8.06.2025
Թիլերսոնն ու Ալիևը քննարկել են ղարաբաղյան հակամարտությունը
prev Նախորդ նորություն

Պորոշենկո. Ուկրաինան դեռեւս չի պատրաստվում ՆԱՏՕ-ին անդամակցելու անհապաղ հայտ ներկայացնել

Ուկրաինան դեռեւս չի պատրաստվում ՆԱՏՕ-ին անդամակցելու անհապաղ հայտ ներկայացնել: Այս մասին Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել է այսօր Կիեւում` Ուկրաինա-ՆԱՏՕ Հանձնաժողովի նիստում, փոխանցում է ՈւՆԻԱՆ-ը:

«Մեկ անգամ եւս ցանկանում եմ ընդգծել, որ սա չի նշանակում, թե մենք անդամակցության անհապաղ հայտ կներկայացնենք: Բացարձակապես ոչ: Սա նշանակում է, որ մենք բարեփոխումների իրատեսական ծրագրի անհրաժեշտություն ունենք, մեր համագործակցության ծրագրի, անհրաժեշտ ստանդարտներին հասնելու համար մեր ջանքերի ակտիվացման, եւ այս հարցում մենք ՆԱՏՕ-ի մեր գործընկերների օգնության եւ համագործակցության կարիքն ունենք»,- ասել է Ուկրաինայի նախագահը:

«Մենք ընդգծում ենք, որ դրան պատրաստ ենք, մենք պաշտպանության եւ անվտանգության հատվածը բարեփոխելու շատ հավակնոտ ծրագիր ունենք, որը մշակվել է ՆԱՏՕ-ի մեր գործընկերների մասնակցությամբ...Այդ բարեփոխումների նպատակն է անդամակցության չափանիշներին համապատասխանելուն հասնելը»,- նշել է Ուկրաինայի նախագահը:

Պուտինն ու Թրամփը միմյանց ոչինչ չեն խոստացել. Պեսկով
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական «ժողովրդավարության ասպետն» սպառնում է Հայաստանին
06.06.2025
Ադրբեջանական «ժողովրդավարության ասպետն» սպառնում է Հայաստանին