Պուտինն ու Թրամփը միմյանց ոչինչ չեն խոստացել. Պեսկով
Վլադիմիր Պուտինն ու Դոնալդ Թրամփը միմյանց ոչինչ չեն խոստացել։ Ընդհանուր առմամբ, այդ ուղղությամբ աշխատելու պատրաստակամություն է արձանագրվել: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով Պուտին-Թրամփ հանդիպումը և Թրանփի գրառումը սոցիալական ցանցում:
Նշենք, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Twitter-ի իր միկրոբլոգում գրել է, թե փաստը, որ ինքը եւ Պուտինը քննարկել են կիբերանվտանգության խմբի ձեւավորումը, դեռ չի նշանակում, որ ինքը կարծում է, որ դա կարող է տեղի ունենալ։
Ըստ Պեսկովի՝ ժամանակը ցույց կտա՝ արդյո՞ք ՌԴ-ի եւ ԱՄՆ-ի միջեւ կիբերանվտանգության աշխատանքային խումբ կստեղծվի։ Սակայն ՌԴ-ի եւ ԱՄՆ-ի նախագահները միմյանց ոչինչ չեն խոստացել՝ այդ ուղղությամբ միայն համատեղ աշխատանքի պատրաստակամություն է արձանագրվել։
Պեսկովը նշել է, որ նման խմբի ստեղծման մասին իսկապես խոսվել է, բայց կստեղծվի՞ այն՝ ժամանակը ցույց կտա։
ՙՙՆախագահը Թրամփին հավաստացրել է, որ ԱՄՆ նախընտրական քարոզարշավին ռուսական պաշտոնական հաստատությունների միջամտության վերաբերյալ ցանկացած պնդումներ մտացածին են ու իրականությանը չեն համապատասխանում։ Այդ ենթատեքստում խոսվել է այն մասին, որ կիբերահաբեկչության դեմ պայքարի լավագույն միջոցը փոխգործակցությունն է»,- ասել է Պեսկովը։