20.04.2025
Պուտինն ու Թրամփը միմյանց ոչինչ չեն խոստացել. Պեսկով
prev Նախորդ նորություն

Հանդիպում լարվածության ֆոնի՞ն. Էդվարդ Նալբանդյանը Բրյուսելում կհանդիպի Մամեդյարովին

Հուլիսի 11-ին արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը Բրյուսելում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նախաձեռնությամբ և ներկայությամբ հանդիպում կունենա Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի հետ։


Այս մասին հայտնում է ՀՀ արտաքին գործերի նախարարությունից: 


Նշենք, որ ավելի վաղ ռուսական լրատվամիջոցները գրել էին, որ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը կկայանա հուլիսի 11-ին ավստրիական Մաուէրբախում: ԱԳ նախարարը ևս չէր բացառել, որ հուլիսին հնարավոր է հանդիպի ադրբեջանցի գործընկերոջը:


Հատկանշական է, որ վերջին շրջանում շեշտակի աճել է լարվածությունը ԼՂ հակամարտության գոտում: 


Հիշեցնենք, հուլիսի 4-ի երեկոյան Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը հաղորդեց ադրբեջանական կողմի ՏՌ-107 համազարկային հրթիռային կայանքներ կիրառելու և Պաշտպանության բանակի պատասխան գործողությունների մասին, որոնց հետևանքով հակառակորդը կորուստներ ունեցավ:


Արդեն հուլիսի 10-ին ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից, մահացու հրազենային վիրավորում էր ստացել ՊԲ զինծառայող, 1997թ. ծնված Վազգեն Ժիրայրի Պողոսյանը:

ՀՀ քաղաքացիները կազատվեն Եվրամիության տարածքում ռոումինգի ծառայությունների վճարից
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար