24.11.2024
Հանդիպում լարվածության ֆոնի՞ն. Էդվարդ Նալբանդյանը Բրյուսելում կհանդիպի Մամեդյարովին
prev Նախորդ նորություն

ՀՀ քաղաքացիները կազատվեն Եվրամիության տարածքում ռոումինգի ծառայությունների վճարից

Մինչև 2020 թվականն «Արևելյան գործընկերության» երկրների քաղաքացիները կազատվեն Եվրամիության տարածքում ռոումինգի ծառայությունների վճարից: Այդ մասին Քիշնևում հայտարարել է Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով հանձնակատար Յոհանես Հանը:


Tert.am-ի հաղորդմամբ, նա նշել է, որ անվճար ռոումինգի մասին հայտարարությունը կընդունվի աշնանը Բրյուսելում կայանալիք գործընկեր երկրների գագաթնաժողովում:


«Մենք կտրամադրենք գործընկեր երկրներին լայնաշերտ ռոումինգի ծառայությունների հասանելիություն: Մենք նաև շեշտը կդնենք իրավական պետության և հիմնարար իրավունքների վրա: Ցանկանում ենք ավարտել եվրոպական տրանսպորտի ցանցի ընդլայնումը: Եվ դա օրինակներից մեկն է, որ մենք կարող ենք առաջարկել»,- ասել է Յոհանես Հանը:


Հանն այդ հայտարարությամբ հանդես է եկել «Արևելյան գործընկերության» երկրների արտգործնախարարների իններորդ խորհրդակցության շրջանակներում:


Եվրահանձնակատարը հավելել նաև, որ ԵՄ-ն ցանկանում է, որ միությունում գործարարները և քաղաքացիները լիարժեք օգուտ ստանան Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի հետ նոր համաձայնագրերի կողմից բացված նոր առևտրային հնարավորություններից:


«Արևելյան գործընկերության» մեջ են մտնում Հայաստանը, Վրաստանը, Ադրբեջանը, Բելառուսը, Ուկրաինան և Մոլդովան:


Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: