24.11.2024
ՀՀ քաղաքացիները կազատվեն Եվրամիության տարածքում ռոումինգի ծառայությունների վճարից
prev Նախորդ նորություն

Փորձագետ. Սաուդյան Արաբիան ֆինանսավորում է ծայրահեղ իսլամականներին Գերմանիայում

Եվրոպական փորձագետները մեղադրում են Սաուդյան Արաբիային տարբեր երկրների մահմեդականների շրջանում ծայրահեղական գաղափարներ տարածելու համար։

Բրիտանական Henry Jackson Society վերլուծական հանդեսը հայտնել էր, որ Սաուդյան Արաբիան մեղավոր է Մեծ Բրիտանիայի մահմեդականների շրջանում ծայրահեղական գաղափարների տարածման համար։ Կենտրոնը կոչ էր արել հետաքննություն սկսել Պարսից ծոցի երկրների ու բրիտանական ծայրահեղականների միջև կապը գտնելու համար, փոխանցում է cursorinfo.co.il:

Գերմանացի փորձագետ Սյուզաննա Շրյոտերը հայտարարել է, որ Սաուդյան Արաբիան ակտիվորեն ֆինանսավորում է սունիական վահաբիզմի ուղղությունը սկսած 1979թ.–ից։ Դրա հետևանքով Հարավ–արևելյան Ասիայի մահմեդականները չափավոր իսլամից անցել են դեպի ծայրահեղական իսլամ։

Նրա խոսքով, Սաուդյան Արաբիան, Կատարը ֆինանսավորում են ծայրահեղ իսլամականներին Գերմանիայում։