Մոսկվան G20-ի երկրներին ահաբեկչության դեմ պայքարում ջանքերն ավելի սերտ միավորելու կոչ կանի: Չինաստանի, Հնդկաստանի, Բրազիլիայի եւ Հարավային Աֆրիկայի առաջնորդների հետ հանդիպումից հետո հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, գրում է AP-ն:Նրա խոսքով՝ Ռուսաստանը կոչ կանի «համատեղ ուժերով վերացնել քաղաքական, տնտեսական, սոցիալական եւ գաղափարական պայմանները», որոնք նպաստում են ահաբեկչության տարածմանը: Պուտինը հավելել է, որ «ոչ մի ժողովուրդ չի կարող այդ չարիքն ինքնուրույն հաղթահարել եւ անհրաժեշտ պաշտպանություն ապահովել իր քաղաքացիներին»: