9.06.2025
ԱՄՆ պաշտոնյաները բաց են ՀՀ հետ կրկնակի հարկումը բացառող պայմանագրի բանակցություններին
prev Նախորդ նորություն

ԶԼՄ-ներ. Միխեիլ Սաակաշվիլուն զրկել են Ուկրաինայի քաղաքացիությունից

Ուկրաինական «Վեստի» պարբերականը հայտնում է այն մասին, որ Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլուն զրկել են ուկրաինական քաղաքացիությունից: Աղբյուրը հղում է անում Ռադիկալ կուսակցության պատգամավոր Իգոր Մոսիյչուկի գրառմանը Facebook-ում:


«Ինձ հաստատել են, որ դա ճիշտ է՝ Սաակաշվիլուն զրկել են Ուկրաինայի քաղաքացիությունից և սա վկայում է, որ նախագահ Պյոտր Պորոշենկոն վերջապես սկսել է ընդունել սեփական սխալները», - ասված է գրառման մեջ:  


Ավելի վաղ նման լուրեր էին շրջանառվում, մինչդեռ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել էր, որ որևէ վախ չունի նման հեռանկարից: 

ՌԴ 6 ընկերություն 100 խոշորագույն ռազմարդյունաբերական ձեռնարկությունների շարքում է
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` Defence Industry Europe
09.06.2025
Ադրբեջանը 40 կործանիչ է գնում՝ Պակիստանի հետ խոշոր գործարքի շրջանակում