24.11.2024
CNN-ը հայտնել է Ռեքս Թիլերսոնի հնարավոր հրաժարականի մասին
prev Նախորդ նորություն

Հայաստանը ԱՄՆ-ից օգնություն կստանա՝ սիրիացի փախստականներին ընդունելու համար

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հատկացումների կոմիտեն ընդունել է «Պետական, արտասահմանյան գործողությունների և դրանց հետ կապված ծրագրերի» (SFOPS) գծով 2018-ի հատկացումների մասին օրինագիծը:

Ինչպես հայտնում է Rusarminfo-ն, ըստ փաստաթղթի՝ ԱՄՆ-ն SFOPS շրջանակում 47,4 մլրդ դոլարի աջակցություն կցուցաբերի այն երկրներին, որոնք ընդունել են սիրիացի փախստականների: Նախատեսվում է նաև ավելացնել օգնությունը Սիրիայի և հարևան երկրների քրիստոնյա փոքրամասնությանը:


Ամերիկայի Հայկական համագումարը ողջունել է փաստաթղթի ընդունումը՝ նշելով, որ Սիրիայի հայ բնակչությունը շարունակում է մնալ տարածաշրջանի ամենախոցելի կրոնական փոքրամասնություններից մեկը, իսկ աշխարհի տարբեր երկրներ տեղափոխված սիրիահայերը մինչ օրս օգնության կարիք ունեն:

Ըստ ՀՀ սփյուռքի նախարարության տվյալների, Սիրիայում հակամարտության մեկնարկից ի վեր Հայաստան է ժամանել մոտ 22.000 սիրիահայ: