22.04.2025
Հայաստանը ԱՄՆ-ից օգնություն կստանա՝ սիրիացի փախստականներին ընդունելու համար
prev Նախորդ նորություն

Դոնալդ Թարմփը գտել է Վիկտորիա Նուլանդի փոխարինողին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ուէսս Միտչելլի թեկնածությունն առաջադրել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրազիայի  հարցերով օգնականի պաշտոնում: Այս մասին տեղեկացնում են Սպիտակ տնից:


ՌԻԱ Նովոստիի հաղորդմամբ, Միտչելլը հանդիսանում է եվրոպական քաղաքականության վերլուծության Կենտրոնի համահիմնադիր (CEPE), նախկինում աշխատել է նեոկոնսերվատիվ John Hay Initiative-ում:


Բարաք Օբամայի աշխատակազմում այս պաշտոնը  զբաղեցնում էր Վիկտորիա Նուլանդը, որի հրաժարականից հետո պաշտոնը թափուր էր մնացել: 


Միտչելլի թեկնածությունը պետք է քննարկի Սենատը: 

ԱՄՆ պաշտոնյաները բաց են ՀՀ հետ կրկնակի հարկումը բացառող պայմանագրի բանակցություններին
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` gov.am
21.04.2025
Երևանի և Բաքվի միջև շարունակվում է կարծիքների փոխանակումը սահմանազատման շուրջ. Գրիգորյան