24.11.2024
Սավչենկոն պայքարելու է նախագահի պաշտոնի համար
prev Նախորդ նորություն

Եվրոպան երբեք չի մարսի Թուրքիայի անդամակցությունը. Ավստրիայի կանցլեր

Թուրքիայի անդամակցությունը Եվրամիությանը բացառված է տնտեսական նկատառումներից ելնելով: Այս մասին Frankfurter Allgemeine Zeitung տված հարցազրույցում հայտարարել է Ավստրիայի կանցլեր Կրիստիան Կերնը:


«Եվրոպան երբեք չի մարսի Թուրքիայի անդամակցությունը», — հայտարարել է քաղաքական գործիչը: Նրա կարծիքով, Եվրամիությունը պետք է շատ հստակ ասի Անկարային, որ նա չի հանդիսանում ԵՄ անդամակցության թեկնածու:


Կերնը ավելացրել է, որ Թուրքիան հատել է գրեթե բոլոր «կարմիր գծերը» մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում, իսկ լրագրողների, խորհրդարանականների և իրավապաշտպանների հետապնդումները հանդիսանում են «բռնապետության դրսևորումներ»: Միաժամանակ, կանցլերը չի հստակեցրել, թե ով է կոնկրետ Թուրքիայում հանդիսանում բռնապետ: