24.11.2024
Տրանսգենդերները չեն կարող ծառայել ԱՄՆ զինված ուժերում. Թրամփ
prev Նախորդ նորություն

Սավչենկոն պայքարելու է նախագահի պաշտոնի համար

Ուկրաինայի խորհրդարանի պատգամավոր Նադեժդա Սավչենկոն մտադիր է առաջադրել իր թեկնածությունը նախագահական ընտրություններում: Այս մասին նա հայտարարել է «Главком» պարբերականին տված հարցազրույցում:


Նրա խոսքով, նախագահական ընտրություններին մասնակցելու համար այդքան էլ շատ բան պետք չէ՝ 2,5 մլն գրիվեն, որպեսզի իրեն գրանցեն, որի նպատակով կբացվի հիմնադրամ և արված նվիրատվությունների շնորհիվ ինքը կգրանցվի: Մասնակցելու է, թե ինչ կլինի հետո՝ ժամանակը ցույց կտա:


ՌԲԿ-ն հիշեցնում է, որ հուլիսի 19-ին սավչենկոն Ուկրաինա Արդարադատության նախարարությունում գրանցել է իր կուսակցությունը՝  «Նադեժդա Սավչենկոյի հասարակական-քաղաքական պլատֆորմը»: Այնժամ նա ընդգծել էր, որ կուսակցությունը չի ստեղծվել հատուկ իր քաղաքական ուժը լինելու համար, այլ նպատակ է հետապնդում փոխել Ուկրաինայի քաղաքական համակարգը սահմանադրական ճանապարհով: