21.04.2025
ՌԴ 6 ընկերություն 100 խոշորագույն ռազմարդյունաբերական ձեռնարկությունների շարքում է
prev Նախորդ նորություն

Տրանսգենդերները չեն կարող ծառայել ԱՄՆ զինված ուժերում. Թրամփ

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ տրանսգենդերները չեն կարող ծառայել ԱՄՆ զինված ուժերում: Պատճառները ներկայացնելով՝ Թրամփն ընդգծել է, որ «հսկայական բժշկական ծախս է ենթադրում նրանց սպասարկումը»:


Այս մասին ԱՄՆ նախագահը գրել է Թվիթերում՝ այդուհանդերձ չհստակեցնելով, թե ինչ պետք է անեն նրանք, ովքեր արդեն իսկ ծառայության մեջ են: Իր հերթին, Պենտագոնը երեկ հայտնել է, որ հետևելու է Սպիտակ տան նոր ուղեցույցին:


Ըստ որոշ ուսումնասիրությունների՝ ամերիկյան բանակի 1.3 միլիոնանոց ակտիվ ծառայություն իրականացնող զորակազմում տրանսգենդերների թիվը հասնում է մի քանի հազարի:

Սավչենկոն պայքարելու է նախագահի պաշտոնի համար
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` gov.am
21.04.2025
Երևանի և Բաքվի միջև շարունակվում է կարծիքների փոխանակումը սահմանազատման շուրջ. Գրիգորյան