24.04.2025
Ստալինն ու Պուտինը հայտնի պատմական դեմքեր են. հարցում Ռուսաստանում
26.06.2017
Ստալինն ու Պուտինը հայտնի պատմական դեմքեր են. հարցում Ռուսաստանում

Համաշխարհային պատմության մեջ ամենահայտնի անձանց վերաբերյալ հարցման ենթարկված ռուսաստանցիների շրջանակում առաջատար է Իոսիֆ Ստալինը, իսկ երկրորդ տեղում ՌԴ գործող նախագահ Վլադիմիր Պուտինն է։ Այս մասին են վկայում Լեւադա կենտրոնի հարցման տվյալները, փոխանցում է «Ինտերֆաքս»-ը։Սոցիոլոգները կազմել են ռուսաստանցիների կարծիքով, ամենահայտնի անձանց ցանկը՝ Իոսիֆ Ստալին (38 տոկոս), Վլադիմիր Պուտին եւ Ալեքսանդր Պուշկին (34-ական տոկոս), Վլադիմիր Լենին (32 տոկոս), Պետրոս I (29 տոկոս)։Հայտնի մարդկանց առաջատարների տասնյակում են հայտնվել նաեւ Յուրի Գագարինը (20 տոկոս), Լեւ Տոլստոյը (12 տոկոս), Գերոգի Ժուկովը (12 տոկոս), Եկատերինա II-ն ու Միխայիլ Լերմոնտովը (11-ական տոկոս)։Բոլոր արդյունքների գումարը գերազանցում է 100 տոկոսը, քանի որ հարցվածներն իրենք են նշել միանգամից մի քանի անուն։Հարցմանը մասնակցել է 18 տարեկանից բարձր 1600 մարդ, Ռուսաստանի 48 շրջաններում։ Հետազոտությունը տեղի է ունեցել ապրիլի 7-10-ը։