ՌԴ-ում կթույլատրվի աշխատել այն երկրների վարորդականներով, որտեղ ռուսերենը պետական լեզու է
ՌԴ-ում կթույլատրվի աշխատել այն երկրների վարորդականներով, որտեղ ռուսերենը պետական լեզվի կարգավիճակ ունի: Նման փաստաթղթերի սեփականատերերը հնարավորություն կունենան աշխատել ավտոփոխադրումների ոլորտում առանց ավտոդպրոցներում քննություն հանձնելու և ռուսական նմուշի վարորդական ստանալու: Նախկինում նման երկիր էր համարվում Բելառուսը, որին ավելացավ նաև Ղրղզստաբտ: Փոփոխությունն ուժի մեջ կմտնի առաջիկայում, իսկ մյուսները ստիպված կլինեն սովորել ՌԴ-ում, քննություն հանձնել և ստանալ վարորդական՝ միգրանտներին որևէ զիջում ակնկալել պետք չէ: Այս մասին գրում է Գազետա.ռու-ն:
Օտարերկրյա վարորդական իրավունքի վրա արգելքը ՌԴ-ում ուժի մեջ է մտել հունիսի 1-ից, որից հետո Պետական դումայում որոշում կայացվեց ընդառաջել այն երկրներին, որտեղ ռուսերենն ունի պետական լեզվի կարգավիճակ: Պետդուման ընդունեց փոփոխությունների փաթեթը, հնարավորություն տալով ոչ միայն Բելառուսի, այլև Ղրղզստանի քաղաքացիներին աշխատել ՌԴ-ում իրենց ազգային վարորդականներով: Այսինքն, նրանք այլևս ստիպված չեն լինի Ռուսաստանում սովորել և քննություն հանձնել:
Օրենքն ուժի մեջ է մտել և որևէ մեկը այն չի փոխելու կամ դրա անցումային շրջանը չի երկարացնելու:
Աղբյուրը հիշեցնում է, որ փոփոխությունները ընդունվել էին դեռ 2013 թվականին, սակայն դրանց ներդրումը բազմիցս հետաձգվել է: Օրենքը պարտադրում է բոլոր օտարերկրացիներին, որոնք վարորդ են աշխատում Ռուսաստանի տարածքում, ունենալ ռուսական վարորդականներ, դրանց բացակայության դեպքում վարորդը կտուգանվի 50 հազար ռուբլու չափով: