17.02.2025
Թրամփն ասել է, որ Պուտինի հետ զրույցում շատ խիստ է եղել
prev Նախորդ նորություն

Թրամփն իրեն դասում է ԱՄՆ ամենաարդյունավետ նախագահների շարքին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ 5 ամսում ավելին է արել, քան ԱՄՆ ցանկացած այլ նախագահ նույն ժամկետում: Այդ մասին Թրամփն ասել է Reuters-ին տված հարցազրույցում:

«Մենք ավելին ենք արել 5 ամսում, քան ԱՄՆ ցանկացած այլ նախագահ»,- ասել է Թրամփը՝ հավելելով, որ այդ առնչությամբ «Սպիտակ տանը ֆանտաստիկ տրամդրություն է տիրում»:

Նախագահը նշել է, որ Սպիտակ տունը «հիանալի է գործում», չնայած «Դեմոկրատական կուսակցության խաբեությանը»: Ըստ Թրամփի, ֆոնդային բորսան «նոր մաքսիմումի է հասել», աշխատատեղերի ցուցանիշը լավագույնն է վերջին 16 տարում: Թրամփը նաև նշել է կառավարության հաջողությունները էներգետիկայի զարգացման և ԻՊ դեմ պայքարում:

«Եթե դառնանք Սիրիային, Իրաքին, ապա կտեսնենք այն առաջընթացը, որին հասել ենք ԻՊ դեմ պայքարում, այնտեղ գործնականում լիակատար հաջողություն է»,- ասել է Թրամփը։

ՌԴ-ում կթույլատրվի աշխատել այն երկրների վարորդականներով, որտեղ ռուսերենը պետական լեզու է
Հաջորդ նորություն next