24.11.2024
ԱՄՆ-ում սկսել են Թրամփի իմպիչմենտի գործընթացը. Սպիտակ տունն արձագանքել է
prev Նախորդ նորություն

Թրամփն ասել է, որ Պուտինի հետ զրույցում շատ խիստ է եղել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ասել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ընթացքում իրեն շատ խիստ է պահել, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Պուտինի հետ շփվելիս ես շատ խիստ էի», - Reuters գործակալությանը տված հարցազրույցում ասել է Թրամփը։ Նա նաեւ ընդգծել է, որ երկու նախագահների «հարաբերությունները շատ կարեւոր են, դրանք կարող են շատ կյանքեր փրկել, օրինակ՝ Սիրիայում հրադադարի շնորհիվ»։

Թրամփը նաեւ խոստովանել է, որ կցանկանար իմանալ՝ արդյոք ՌԴ առաջնորդն իրեն աջակցել է նախընտրական քարոզարշավի ընթացքում։ «Ես կցանկանայի հարցնել Պուտինին՝ նա իսկապե՞ս աջակցել է ինձ»,- ասել է Սպիտակ տան ղեկավարը։

Նա ընդգծել է, որ իր նախագահության ընթացքում մի շարք քայլեր է ձեռնարկել, որոնք նրա կարծիքով, չպետք է դուր գան Մոսկվային։

«Տեսեք, թե ինչ եմ արել։ Նավթի գները նվազում են։ Մենք հեղուկ գազ ենք ուղարկում Լեհաստան։ Պուտինը դա չի ցանկանում։ Մենք նաեւ 56 մլրդ դոլար ավելացրել ենք սպառազինության համար՝ նախորդ տարվա բյուջեի համեմատ։ Պուտինն այդ ամենը չի ցանկանում, ուրեմն ինչու՞ պետք է աջակցի ինձ», - ասել է Թրամփը։