6.06.2025
Եթե ԵՄ-ն չընդունի Թուրքիային իր շարքերը` մենք թեթևացած շունչ կքաշենք. Էրդողան
prev Նախորդ նորություն

ԱՄՆ-ում սկսել են Թրամփի իմպիչմենտի գործընթացը. Սպիտակ տունն արձագանքել է

ԱՄՆ Դեմոկրատական կուսակցությունից կոնգրեսականներ Բրեդ Շերմանն ու Էլ Գրինն առաջադրել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնանկության նախաձեռնություն՝ անցյալ տարվա նախագահական ընտրություններում ՌԴ հնարավոր միջամտության հետաքննությանը խոչընդոտելու պատճառով։ Սպիտակ տունը «ծիծաղելի» է անվանել Թրամփի պաշտոնանկության մասին նախաձեռնությունը:


Դեմոկրատների կարծիքով՝ նախագահի նախին թեկնածու Հիլարի Քլինթոնի դեմ կոմպրոմատ ստանալու Թրամփի որդու փորձն ապացուցում է, որ Թրամփի նախընտրական շտաբն աջակցություն է ստացել Ռուսաստանից։ Կոնգրեսականները նշել են, որ թե՛ դեմոկրատները, և թե՛ անգամ հանրապետականները ապշած են Թրամփի ոչ պրոֆեսիոնալ մոտեցումից։


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնանկության մասին դեմոկրատ կոնգրեսականների առաջարկը «վատ առումով քաղաքական խաղ» է: Այդ մասին հայտարարել է Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Սառա Սանդերսը, գրում է Washington Examiner-ը: «Ես կարծում եմ, որ դա բացարձակապես ծիծաղելի է և վատ առումով քաղաքական խաղ»,- ասել է նա ճեպազրույցի ժամանակ:


 

Թրամփն ասել է, որ Պուտինի հետ զրույցում շատ խիստ է եղել
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական «ժողովրդավարության ասպետն» սպառնում է Հայաստանին
06.06.2025
Ադրբեջանական «ժողովրդավարության ասպետն» սպառնում է Հայաստանին