24.11.2024
Թրամփը մեղադրել է դեմոկրատներին իր վարչակազմի նորմալ աշխատանքը խոչընդոտելու համար
prev Նախորդ նորություն

Եթե ԵՄ-ն չընդունի Թուրքիային իր շարքերը` մենք թեթևացած շունչ կքաշենք. Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ եթե Եվրամիությունը վերջնականապես հրաժարվի ընդունել Թուրքիային իր շարքերը` Անկարայում թեթևացած շունչ կքաշեն։ Այդ մասին Թուրքիայի ղեկավարն ասել է BBC-ին տված հարցազրույցում:


«Այժմ մեզ ոչ միայն չեն հրավիրում ԵՄ անդամ երկրների ղեկավարների գագաթնաժողովներին, այլև ավելորդ ժամանակ են խլում մեզանից: Եթե ԵՄ-ն ասի, որ չի ընդունում Թուրքիային իր շարքերը՝ մենք ազատ շունչ կքաշենք և կսկսենք զբաղվել այլընտրանքային տարբերակների ուսումնասիրմամբ», - նշել է Էրդողանը:


Հիշեցնենք, որ 2016թ.-ի նոյեմբերի 24-ին Եվրախորհրդարանը 479 կողմ, 37 դեմ և 107 ձեռնպահ ձայնով ընդունել է ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության շուրջ բանակցությունների սառեցման մասին պատմական որոշումը:


Անկարան Եվրամիությանն անդամակցության հայտ է ներկայացրել 1987 թվականին, իսկ ԵՄ մտնելու բանակցությունները սկսվել են միայն 2005 թվականին: