24.11.2024
Մակրոնը դրական տեղաշարժ է տեսնում Սիրիայի հարցով ՌԴ-ի հետ հարաբերություններում
prev Նախորդ նորություն

Ժորժ Կեպենեկյանը նշանակվել է Լիոնի քաղաքապետ

Լիոնի նոր քաղաքապետ է նշանակվելու Ժորժ Կեպենեկյանը: Նման որոշում է կայացրել Լիոնի քաղաքային խորհրուրդը, իսկ Կեպենեկյանը պաշտոնը կստանձնի արդեն այսօր երեկոյան: 


Ֆրանսիական Mlyon պարբերականը հայտնում է, որ Լիոնի նախկին քաղաքապետ Ժերար Կոլոնը, որը նշանակվել է Ֆրանսիայի ներքին գործերի նախարար, անձամբ է ընտրել հայազգի Ժորժ Կեպենեկյանին որպես հետնորդի:


Մասնագիտությամբ վիրաբույժ-ուռոլոգ 67-ամյա Կեպենեկյանը Լիոնի 35-րդ քաղաքապետը կդառնա և կղեկավարի քաղաքը մինչև 2020 թվականը: Նա հայտնի է իր ակտիվ քաղաքական և հասարակական գործունեությամբ, հայկական համայնքի վառ անհատականություններից մեկն է: 2008 թվականին նա ղեկավարել է Ժերար Կոլոնի նախընտրական շտաբը, իսկ հաղթանակից հետո նշանակվել քաղաքապետի գլխավոր խորհրդական: