Մեծ Բրիտանիայում ավարտվել են արտահերթ խորհրդարանական ընտրությունները։ Ըստ էքզիթփոլերի տվյալների՝ հաղթում են պահպանողականները, սակայն նրանք կորցնում են բացարձակ մեծամասնությունը, հայտնում է BBC-ն։Ըստ Էքզիթփոլի, որը իրականացվել է BBC, ITV եւ Sky լրատվամիջոցների համատեղ ուժերով, պահպանողականները Համայնքների պալատում ստանում են 314 տեղ, ինչը 17-ով քիչ է խորհրդարանի նախորդ կազմում նրանց տեղերից։ Լեյբորիստները ստանում են 266 տեղ՝ 34 մանդատով ավելին, իսկ լիբերալ դեմոկրատները՝ 14 տեղ։