24.11.2024
ՌԴ-ն պատրաստ է 100 տոննա կշռող բալիստիկ հրթիռ ստեղծել. Ռոգոզին
prev Նախորդ նորություն

The Guardian. Թրամփի հսկողությունն ԱՄՆ–ի քաղաքականության նկատմամբ սահմանափակ է

Այս շաբաթ Համբուրգում G20–ի շրջանակներում տեղի կունենա պատմության մեջ ամենատարօրինակ հանդիպումներից մեկը`Թրամփի և Պուտինի միջև, փոխանցում է The Guardian–ը։

ՌԴ նախագահը փորձելու է առաջ մղել այդ հանդիպման ընթացքում Մոսկվայի դիրքորոշումը միջազգային հարաբերություններում` գերտերությունների շահերն ավելի կարևոր են, քան առկա աշխարհակարգը։

Պուտինը Թրամփի հետ հանդիպմանն ունենալու է առավելություններ` Պուտինն անսահմանափակ վերահսկողություն ունի ՌԴ–ի ուղենիշի նկատմամբ արտաքին քաղաքականությունում ու անվտանգության հարցերում, իսկ Թրամփի հսկողությունն ԱՄՆ–ի քաղաքականության նկատմամբ սահմանափակ է։

Պատժամիջոցները մեղմելու ջանքերն արգելափակվել են Կոնգեսի կողմից։

Թրամփը, սակայն առաջարկում էր ավելի փափուկ դիրքորոշում ՌԴ–ի նկատմամբ։